|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության այսօրվանիստում որոշվեց համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այդ վարկային համաձայնագրով նախատեսվում է ֆինանսավորել Վեդու ջրամբարը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ: