|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պոլսի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը մերժել է միավորել Հրանտ Դինքի գործով մեղադրվող պաշտոնյաների գործը Դինքի սպանության հիմնական գործի հետ:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ Հրանտ Դինքի սպանության համար պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն դատարանից պահանջել է Դինքի սպանության հիմնական գործը միավորել մյուս գործի հետ, սակայն դատարանը մերժել է գործերը միավորել և մեղադրական զեկույցն ուղարկել Պոլսի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան:
Գյոքալփ Քյոքչուն իր մեղադրական զեկույցում շեշտել է, որ Դինքի սպանության գործում պատասխանատվություն ունեն 26 պետական պաշտոնյաներ: