|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ներկայացնելով փոփոխությունը, նշեց, որ դրանով անմաքս առևտրի ռեժիմից կօգտվեն ոչ միայն օդանավակայանների տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը, մասնավորապես` օրենքի ընդունումից հետո ցամաքային անցակետերում` Մեղրիում, Բավրայում ու Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ԱԱՀ-ից:
Միջազգային փորձն ուսումնասիրելով, ինչպես նաև հաշվի առնելով առաջարկները մասնավոր հատվածի կողմից` կառավարությունը որոշել է դիտարկել նման օրենքի փոփոխություն:
Պատգամավորների հարցին, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը նման փոփոխություն չնախաձեռնեց, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ նախկինում նման պահանջ չի եղել մասնավոր հատվածի կողմից:
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց` արդյո՞ք նման փոփոխություն նախատեսվում է նաև Արցախի հետ սահմանին: Փոխնախարարը պատասխանեց, որ, Արցախի հետ կապված, բավական նուրբ պահ կա, որովհետև Արցախի հետ սահմանին մաքսային ձևակերպումներ չեն իրականացվում: