|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն»-ը նոր անիմացիոն ֆիլմ է նկարահանում` Վարազդատ օլիմպիոնիկ թագավորի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնեց, որ ֆիլմը պետպատվերով է նկարահանվելու, իսկ նկարահանման աշխատանքները 3 տարի կտևեն:
«Այն կկոչվի «Օլիմպիոնիկ»: Վարազդատ արքայի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծագել է դեռևս 2009 թվականին: Ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Ուզում ենք աշխարհին հիշեցնել, թե որ ժամանակներից է սկսվում մեր պատմությունը: Հիմա նկարահանման ընդհանուր պրոցեսն է ընթացքի մեջ»,- ասաց նա:
Սահակյանցը տեղեկացրեց նաև, որ ֆիլմում հերոսները կխոսեն Արման Նավասարդյանի, Մկրտիչ Արզումանյանի, Զարուհի Բաբայանի, Ավետ Բարսեղյանի, Դավիթ Բաբայանի ձայներով: