|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայ երիտասարդի վերապատրաստման համար, ովքեր 2016-ին կմեկնեն Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոց:
Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր այս տարվա հոկտեմբերի 9-ին, ընտրությունը կատարել էր Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցը:
Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվեց Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին: Լևոն Բաղդասարյանն արժանացավ առաջին կրթաթոշակին, որը հնարավորություն է տալիս 2016թ. հունվարին մեկ ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։
Իսկ Շուշանիկ Եսայանը վերապատրաստման դասընթացի կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016թ. գարնանը՝ 1,5 ամսով։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։