|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական դավաճանության մեջ մեղադրվող` ՊՆ նախկին պաշտոնյա, մայոր Գարիկ Մարությանն առաջադրված մեղադրանքում առայժմ իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մարությանի հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ըստ նրա՝ երեկ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, գործով նշանակվել են փորձաքննություններ:
Նշենք, որ մարությանն օրեր առաջ է կալանավորվել՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Մարությանը: Ըստ նախաքննական մարմնի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնները, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն: