|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է մեկով. տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն: