|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հունվարին կհրապարակի Հայաստանում կոռուպցիայի` 2015 թվականի ցուցանիշը:
«Հայաստանում, նախորդ տարիների համեմատ, կոռուպցիոբն երևույթները որոշակիորեն նվազել են: Սակայն վիճակը բարվոք չէ: Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով` Հայստանում չնչին դրական տեղաշարժ նկատվել է»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` նշելով, որ համաշխարհային դասակարգման աղյուսակում, կոռուպցիայի տեսանկյունից, մեր երկիրը միջին դիրքերում է:
«Կարող ենք ինչ-որ տեղ գոհ լինել, որ վատագույնների մեջ չենք, բայց խորհուրդ կտայի նայել այն երկրների ցուցանիշներին, որոնց առաջնթաց ունեն այդ ոլորտում»,- ասաց նա:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ նշեց, որ 2015-ը կոռուպցիայի դեմ պայքարի համար շատ կարևոր տարի էր, կան որոշակի դրական ցուցանիշներ, որոնք, սակայն, գոհացուցիչ չեն: Նրա խոսքով՝ այս գործում կարևոր նշանակություն ունի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը: Քրմոյանը հայտնեց, որ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի վերջին: