|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր խորհրդարանում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով նաև «Այո»-ի շտաբի փոխնախագահն էր, լրագրողների հետ զրույցում խոսելով հանրաքվեի մասին, ասաց, որ, իր կարծիքով, հանրաքվեն անցել է ազնիվ, արդար եւ անաչառ, յուրաքանչյուրն իր դիրքորոշումը հայտնեց, եւ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող:
Հարցին` ի՞նչ կարող է ասել ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրախախտումների արձանագրումներին, պատասխանց. «Եթե կան նման փաստեր, դիմումներ ներկայացրեք: Եթե նման դեպքեր կան, ապա յուրաքանչյուրի փաստով թող ներկայացվեն եւ հարուցվեն քրեական գործեր»:
Նա նաեւ չհամաձայնեց այն դիտարկմանը, որ մի շարք դիտորդական կազմակերպություններ պնդել են, թե այս հանրաքվեն կեղծված է: Նախարարը կարծում է, որ եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է, ապա պետք է ապացուցի: