|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: «Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ: Քվեատուփերում առկա ծրարների ընդհանուր թիվը կազմել է 1 300 635:
Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281: Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 176, իսկ ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542: Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներ չեն եղել: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն էլ կազմել է 265:
Ի դեպ, արձանագրությունը ստորագրեցին հանձնաժողովի անդամները, որից հետո Մուկուչյանը կնքեց այն: