|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում և ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված։ Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ։ Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաև կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել Աժ-ի, կառավարության, նախագահականի վրա։ Թերևս, իշխանությունը վստահ չէ, որ վտանգը վերացել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։