|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Ուրալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Լոկոմոտիվ»-ի հետ:
Արդեն 2-րդ րոպեին Սապետան առաջ է մղել հյուրերին: 15 րոպե անց Միրանչուկը հավասարեցրել է հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ Մանուչարյանը կրկին առաջ է մղել «Ուրալ»-ին, իսկ 80-րդ րոպեին Նիասը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո «Ուրալ»-ը 26 միավորով 8-րդն է: