|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 087 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1996 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիատալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991 թ. ծնված Ն. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: