|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն: Լրագրողները նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: