|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օրեր առաջ Թուրքիայի նոր՝ 64-րդ կառավարության նիստում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ծավալուն ելույթով՝ ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը:
Ի թիվս այլ հարցերի՝ այդ ծրագրում տեղ է հատկացվել նաև Հայաստանի հետ հարաբերություններին ու Արցախյան հիմնախնդրին: Համաձայն ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին՝ Արցախյան հարցին հօգուտ Ադրբեջանի լուծում տալու համար:
«Մեր երկիրը շարունակելու է ջանքեր գործադրել՝ վերջ տալու համար Ադրբեջանի տարածքների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը և Հայաստանի հետ լարվածությանը»,- հին երգը նորից երգել է Դավութօղլուն:
Ծրագրում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
«Գալիք ժամանակաշրջանում շարունակելու ենք քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ Հայաստանը կառաջնորդվի փոխադարձ շահերի և համագործակցության ճանապարհ հարթող, արդար հիշողության փնտրտուքներով պատմության ընկալմամբ և ըմբռնումով կարձագանքի մեր ազդեցության ոլորտների ընդլայնմանը»,-ասել է նա: