|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «Դեկտեմբերի 6-ին թեժ է լինելու նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, այստեղ գյուղապետ են ընտրելու։ Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի գերղաստանը ամեն ընտրություն այս գյուղում վերածում է կենաց-մահու պայքարի՝ փորձելով սեփական թեկնածուին անցկացնել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը թեև Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Գեներալն այս անգամ առաջադրել է Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ, անկուսակցական Աշոտ Սարգսյանին։ Նախորդ ընտրություններին էլ առաջադրել էր նախկին գյուղապետին, որը պարտվեց Զարզանդին։
«Փաստորեն, այս անգամ է՞լ է Արշալույսում թեժ լինելու»,– մեր լրագրողի հարցին ի պատասխան, Մ. Գրիգորյանն ասել է. «Երևի, էլի»։ Իսկ վստահ եք, որ կընտրվեք։ «Կգա օրը՝բարին հետը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։