|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց` Արագածոտնի մարզում ինքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում և ամեն ինչ անում է, որ մարդիկ կողմ քվեարկեն նոր Սահմանադրությանը:
«Արագածոտնի մարզում ունենք որոշակի հեղինակություն և վստահություն, մարդիկ մեզ հավատում են, մարդիկ մեզ լսում են, մեր ասածներն ընկալում են այնպես, ինչպես մենք ենք ներկայացնում: Բացատրում ենք` ինչ են իրենցից ներկայացնում բարեփոխումները: Մի քանի շեշտադրումներ կան, մի քանի դրույթներ կան, որոնց վրա ժողովուրդը կենտրոնացել է: Ցավոք, մարդիկ կան, ովքեր միանգամից ասում են` «ոչ», ու չեն բացատրում` ինչու, կամ էլ ասում են` այո, ու չեն բացատրում` ինչու»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ ինքն իրազեկող հանդիպումներ է ունենում:
Ախոյանի խոսքով`«Ոչ»-ի կողմնակիցները չունեն հստակ բացատրություն, թե ինչու բացասական կարծիք ունեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Մարդիկ ավելի շատ անտարբեր են, քան դեմ սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց նա: