|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին` Գյումրիի «Շիրակ»-ը 2016թ. առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ մրցելով ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «ԼԱ Գելաքսիի» հետ։ Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը տեղի կունենա Կալիֆորնիայի «ՍտաբՀաբ» կենտրոնում, հունվարի 31-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր 2014թ. փետրվարի 8-ին։ Այդ ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը և հաղթեցին 2:1 հաշվով։ «Շիրակ»-ի կազմում միակ գոլի հեղինակ էր դարձել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Այդ հանդիպմանը ներկա էին ավելի քան 13000 հանդիսատես, որոնցից 10000-ը՝ հայ երկրպագուներ։