|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքական Gırgır երգիծական ամսագիրն ուշագրավ անդրադարձ է արել G20-ի գագաթաժողովի ընթացքում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուից առավել նախագահ Ռ.Թ. Էրդողանի աչքի ընկնելուն:
Ըստ Demokrathaber-ի՝ ծաղրանկարում Էրդողան-Դավութօղլու զրույցն ընթանում է հետևյալ կերպ`
Էրդողան. - Սուս, եթե քեզ լավ չպահես, Օբամայի հետ չեմ ծանոթացնի:
Դավութօղլու. - Գոնե մանկական TRT Çocuk-ից ելույթ ունենայի…
Հիշեցնենք, որ G20-ի գագաթաժողովում Էրդողանի ելույթը ցուցադրվել էր անգամ մանկական TRT Çocuk հեռուստաալիքով:
