|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 24-ամյա Հայկ Առաքելյանի վարած «BMW» մակնիշի 34 ԼA 529 համարանիշի և Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ 31-ամյա Արսեն Մարտիկյանի վարած «ԳԱԶ 24 10» մակնիշի 34 NM 331 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «24 10»-ի վարորդ Ա. Մարտիկյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 34-ամյա Էդգար Մարտիկյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն որտեղից էլ` «Արմենիա» ԲԿ: