|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ և այսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում («Սպարտակ») տեղի ունեցավ սեղանի թենիսի Հայաստանի վաստակավոր մարզիչ Համլետ Հակոբյանին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում էին մինչև 10 և մինչև 15 տարեկան շուրջ 70 մարզիկներ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց գյումրեցի Հասմիկ Ղազարյանը, իսկ տղաների պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Ռուբեն Գալոյանը (ԽՄՕՄՄ):

Մինչև 15 տարեկան տղաների պայքարում հաղթող ճանաչվեց Մելքոն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցապայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Էլեն Բախչաջյանը: Երկուսն էլ ներկյացնում են Երևանի Արաբկիրի մարզադպրոցը:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով: