|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատնից` դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», - հայտարարեց դեսպանը:
Հիշեցնենք, որ երեկ yerkir.am-ը գրել էր այն մասին, որ «Գլավկոմ»-ը՝ վկայակոչելով «Corrupt.UA»-ին գրել էր, որ Կիեւի Միչուրինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Խնդիրն այն է, որ սեփականության իրավունքի ռեեստրում այդ տունը վարձույթով տրամադրելու մասին տեղեկություն չկա: