|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում խորհրդարանական շաբաթն ամփոփեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նա բացասական առումով հիշատակեց 2016 բյուջեի նախագծի քննարկումը:
Պատգամավորը հիշեցրեց, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ չի լինելու աշխատավարձերի, թոշակների բարձրացում, և այս ամենի արդյունքում մասսայական արագաղթ է տեղի ունենալու:
Փոստանջյանի խոսքով`Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացումն անխուսափելի է, և մեկ միլիոնից ավելի մարդ մեր երկրում աղքատ է:
Նա նշեց նաև, որ իր ներկայացրած`«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի չընդունումը լուրջ վնաս էր մեր դիվանագիտական քաղաքականությանը: Պատգամավորի կարծիքով` օրենքով ամրագրված իր հայտը չընդունելը սխալ է, և դա էլ պատճառներից մեկն է, որ ԵԽԽՎ-ում կա նման խայտառակ, հակահայկական զեկույց:
«Սա ՀՀ արտաքին դիվանագիտության վատ աշխատելու արդյունքն է: Ցանկալի է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ավելի լավ աշխատի, բայց պատվիրակությունը չի կարող գործել անկախ մեր ընդհանուր դիվանագիտությունից: ՀՀ պատվիրակության անդամները գործուղվում են, սակայն, նրանք գնում են` միայն հետևանքները վերացնելու, մինչդեռ` մեր դիվանագիտությունն այստեղ պետք է պատշաճ աշխատի, ինչը չի անում»,- ասաց Փոստանջյանը: