|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2005 թվականին չպարզված անձանց կողմից Հրանտ Մ.-ին առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը թաքցնելու նպատակով սպանելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարը չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ:
Մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:
Պաշտոնեական անփութություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: