|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ամենայն հավանականությամբ կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այսօր այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք, և գտնում ենք, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում` Մինսկի խմբի ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների վրա, իսկ թե որ օրը եւ որտեղ` նախագահի աշխատակազմը կտեղեկացնի»,- ասել է Շարմազանովը: