|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի կունենա Թուրքիայի մեջլիսի 26-րդ նստաշրջանի բացման արարողությունը:
Ըստ T24-ի՝ մեջլիսի նոր նստաշրջանը կբացի խորհրդարանի «ամենատարեց» անդամը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Կ.Պոլսից պատգամավոր Դենիզ Բայքալը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո կկայանա պատգամավորների երդման արարողությունը և կավարտվի ժամանակավոր կառավարության գործունեությունը:
Կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վաղը նոր կառավորություն ձևավորելու համար կհանդիպի նախագահ Էրդողանի հետ: Նախատեսվում է, որ նոյեմբերի 18-ին նոր կառավարություն կձևավորվի: