|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արամ Ք.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը և օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի և թևնոց` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը հաջորդ օրը 200.000 դրամով վաճառել է ոսկու շուկայի տաղավարներից մեկում:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: