|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը մեղադրվում է Կոմիտասի մերսման սրահներից մեկում ծեծկռտուք սարքելու համար: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Ս-ն իր ծանոթ կնոջ խնդրանքով վերջինիս նախկին աշխատավայրի՝ մերսման սրահի տնօրենից իրեն պարտք եղած գումարը` 200.000 ՀՀ դրամը վերադարձնելու նպատակով, այս տարվա օգոստոսին, գործով չպարզած երկու անձանց հետ այցելել է Կոմիտասում գտնվող մերսման սրահը, ծեծի են ենթարկել տնօրենինին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը ծեծի է ենթարկել նաև բռնությունը կանխելու նպատակով միջամտած մի աղջկա: Ա. Ս-ի նկատմամաբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Գործով, որպես իրեղեն ապացույց է ճանաչվել գազային ատրճանակը երեք փամփուշտով, ատրճանակի վրայից հայտնաբերված արյան հետքը, մեղադրյալի մատանին, նույնականացման քարտը և գազային ատրճանակի թույլտվության վկայականը: Սա ենթադրում է, որ մեղադրյալը տուժողներին հարվածներ է հասցրել ատրճանակով:
Հիշյալ գործը Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունն ուղարկել է նույն շրջանի դատախազություն: