|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշիտանու Ռոնալդուն 3,2 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Թուրքիայի Իզմիր քաղաքում. տեղեկացնում է թուրքական Yenialanya-ն՝ նշելով, որ ֆուտբոլիստի նոր առանձնատունը կառուցված է 12,000 քմ տարածքի վրա: Այն ունի 7 ննջասենյակ, 3 հյուրասենյակ և 2 լողավազան՝ փակ և բաց:
Կայքը հայտնում է, որ Ռոնալդուն Թուրքիայում տուն է գնել հոլիվուդյան հայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի՝ Թուրքիայի Ուրլա քաղաքում 2,7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնելուց անմիջապես հետո:
Proto Grup-ի Թուրքիայի ներկայացուցիչ Օյա Փաքթաշը, հաստատելով այդ տեղեկությունները, հայտնել է, որ Ռոնալդուն առանձնատունը գնել է դրա լուսանկարները տեսնելուց հետո: Նշվում է նաև, որ նա արձակուրդն այդ առանձնատանն անցկացնելու համար ավելի հաճախ կայցելի Իզմիր:
Ի դեպ, հայտնի բրոկեր Ալեսսանդրո Փրոտոն հայտնել է, որ այժմ Թուրքիան դարձել է հոլիվուդյան աստղերի համար նախընտրելի վայր: