|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվամիությունը հրապարակել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին զեկույցը:
Ըստ Haberturk-ի՝ ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հրապարակած զեկույցում նշվել է, որ Թուրքիայում բարեփոխումների տեմպերը դանդաղել են, և անբավարար են մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների առումով Թուրքիայի ջանքերը:
Հանն ընդգծել է նաև Թուրքիայում տարածվող բռնությունը դադարեցնելու կարևորությունը և հույս հայտնել, որ քրդական հարցի լուծման նպատակով բանակցությունները կվերսկսվեն:
ԵՄ հանձանակատարը հիշեցրել է նաև լրագրողների հանդեպ բռնության դեպքերի աճի ու վախի մթնոլորտի թեժացման մասին: