|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի մասին մամուլի ասուլիս է կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի առաջնորդի պաշտոնական կայքը՝ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը «Իսլամական պետության» վրա, քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղիները:
Էրդողանը Օբամայի հետ քննարկել է նաև G20 գագաթաժողովի օրակարգը, որն առաջիկա օրերին կայանալու է Անթալիայում:
Բացի այդ՝ զրույցի ընթացքում Էրդողանը չի մոռացել Թուրքիայում «ահաբեկչական» համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալներին՝ շեշտելով նրանց հարձակումներին վերջ տալու անհրաժեշտությունը:
Ի դեպ, նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհավորել է Էրդողանին նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: