|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ից սկսած, Արգավանդ գյուղի Սարալանջի 1/3 հասցեում գտնվող սգո սրահում (Արգավանդի խաչմերուկ): Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Սողոմոն Քոչարյանի մարտական ընկերները: Նրանք այսօր նաև համաձայնություն են ստացել իրենց մարտական ընկերոջը հուղարկավորել Եռաբլուրում:
Հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը` նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին: Թաղման արարողության մասնակիցները սգո սրահից ժամը 13:00-ին շարժվելու են դեպի Եռաբլուր: