|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դժգոհ է Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվելիք շինությունից: Այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե գուցե Երիտասարդական պալատի վայրում շինարարություն չիրականացնելը ձեռնտու է իշխանություններին, քանի որ որոշ օլիգարխներ այնտեղ ավազի արդյունահանմամբ են զբաղվում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ցանկություն չունեմ կառուցապատողի ադվակատի դերում լինել: Ինչ-որ մի տեղ ես բավարարվածություն ունեմ զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն ճապոնական նախագիծը, որը մրցույթում հաղթել է, կառուցվեր: Դա ոչ միայն ինձ չի բավարարում, այլ նաև իմ գործընկերներին: Դա մի անհասկանալի, խոշոր, ահռելի կառույց է, բնակելի տուն, չգիտես՝ ինչու, բոլորովին օտար լեզվով՝ իր կոմպոզիցիայով և ճարտարապետական տեսքով»,- նշեց քաղաքաշինության նախարարը:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է այդ նախագիծը հաղթել մրցույթում, նախարարը պատասխանեց, որ այդ իրավունքը պատկանում էր ժյուրիին: «Հիմա պատվիրատուն չի էլ պատրաստվում դա անել, չի էլ պատվիրել, հավանաբար՝ շահութաբեր չէր»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ առաջիկայում ԱԺ է ներկայացվելու Երևանի կենտրոնի մասին օրենքի նախագիծ, որով խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի, այսինքն՝ չավարտված շինությունների համար: