|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում այս տարի արձանագրվել է կարմրուկի 31 դեպք, որը 3 անգամ ավելի է, քան նախորդ տարի. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ըստ նրա` կարմրուկի բերովի դեպքերի քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստանում տուրիզմի ակտիվացմամբ: «Իրականում 4 վարակակիր է եղել, որոնք արտերկրից վարակով եկել են Հայաստան, որոնցից էլ հետագայում վարակվել են մյուսները: Կարմրուկի առաջին դեպքը մի 4-ամյա աղջնակից է փոխանցվել, ով ծնողների հետ գնացել էր Բելգիա՝ հանգստանալու, որից հետո եկել Հայաստան ու գնացել մանկապարտեզ: Մյուս դեպքերը եկել են ՌԴ-ից, Վրաստանից և Ֆրանսիայից»,- ասաց Սահակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հիմնականում վարակվել էին նրանք, ովքեր չէին պատվաստվել հիվանդության դեմ: