|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանու,՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկեց 2013-ի հունիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռով Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ, որպես պատիժ, նշանակել էր տուգանք` 120.000 ՀՀ դրամի չափով, որը, սակայն, համաներման ակտով չէր կիրառվել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Արտակ Բուդաղյանի նկատմամբ կայացրած դատավճիռը և Բուդաղյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ ու արդարացնել:
Հայկ Ալումյանի խոսքով՝ այս գործն իրենց համար սկզբունքային նշանակություն ունի: