|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի համաձայնագիր, որը պետք է կնքվի ՀՀ կառավարության և Բենինի Հանրապետության կառավարության միջև՝ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին:
Ըստ համաձանագրի՝ կողմերը խրախուսում են գիտնականների, դասախոսների և ուսուցիչների փոխայցելություններ և վերապատրաստման դասընթացներ կրթության և գիտության բնագավառներում իրենց գիտական և ուսումնական հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց փոխանցելու նպատակով: Ինչպես նաև յուրաքանչյուր կողմ մյուս կողմին տարեկան կտրամադրի բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար 4 կրթաթոշակ` ուսումնառության լրիվ ժամկետով:
Ընդունող կողմը կրթական ծրագրին մասնակցող անձանց կապահովի կրթաթոշակով, անվճար կրթությամբ, կրթական ծրագրով` համաձայն ազգային օրենսդրությամբ, ուսանողական հանրակացարանով` յուրաքանչյուր երկրում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, անվճար բժշկական ծառայություններով:
Կողմերը պայմանավորվում են, որ իրենց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպություններում միմյանց կաջակցեն կրթությանն ու գիտությանն առնչվող հարցերում:
Հայկական կողմը կնպաստի Բենինում հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը հանրակրթական հաստատություններում, կաջակցի մասնագետների, ուսումնամեթոդական ձեռնարկների և դասագրքերի տրամադրմանը:
Բենինի Հանրապետությունը գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ ներկայիս Նիգերիայի տարածքում: