|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների հարազատներն անորոշության մեջ են:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հարազատները Քաղավիացիայի վարչությունից և ԱԳՆ-ից փորձում են ճշտել, թե ինչ վիճակում են դիակները, և արդյոք պետությունը քայլեր ձեռնարկում է ՝ զոհվածների աճյունները Հայաստան տեղափոխելու հարցով: Սակայն մինչ այժմ այդ կապակցությամբ որևէ տեղեկություն չկա:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր զոհվածների անունները`հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ անձնակազմի 5 անդամները նախկինում թռիչքներ են իրականացրել Երևանում տեղակայված Էրեբունի օդանավակայանում: Օդանավի անձնակազմի հրամանատար Գևորգ Թովմասյանը նախկինում ռազմական օդաչու է եղել: