|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները:
Մինչ այդ պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։