|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) դիտորդական խմբի մամուլի խոսնակ «Շվեդիայի լիբերալիստական կուսակցության» պատգամավոր Մարգարետա Սեդարֆելտը Թուրքիայում ընտրություններից առաջ հեռուստաալիքների ու թերթերի դեմ սկսված արշավը համարել է խիստ մտահոգիչ.տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպում է ունեցել նաև օրերս պետության կառավարման տակ վերցված «Bugün» թերթի և «Kanaltürk» հեռուստաընկերության ղեկավարությունների հետ:
Սեդարֆելտը նշել է, որ իրենք անհանգիստ են առաջիկա օրերին սպասվող հնարավոր զարգացումների և ընդհանրապես Թուրքիայում մամուլի ապագայի համար:
«Առաջիկայում ևս շարունակելու եմ հետևել մամուլի բնագավառում Թուրքիայում տեղի ունենալիք զարգացումներին»,- ավելացրել է եվրոպացի պաշտոնյան: