|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչն իր վարած «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1946թ. ծնված Արևիկ Մկրտչյանին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։