|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Ռուբեն Հովսեփյանը մասնակցելու է սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանդիպումներ է անցկացնելու իր ընտրողների հետ, բացատրելու է, թե ինչու պետք է «այո» քվեարկեն:
Հարցին, թե միայն իր ընտրատարածքո՞ւմ է մասնակցելու քարոզարշավին, պատգամավորը պատասխանեց, որ ոչ թե մեկ, այլ վեց ընտրատեղամասերում է լինելու:
Նա բացառեց, որ կլինեն ընտրակեղծիքներ:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այսօրվա Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակը, Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Մենք պատերազմող երկիր ենք, մեզ համար բանակ պահելն արդեն ճոխություն է, դրա համար էլ էս վիճակին ենք, ինձ թվում է»: