|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի որոշելու Սիրիայի նախագահի հետագա իշխանության հարցը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը. հայտնում է Интерфакс-ը:
«Նրանք, ովքեր ցանկանում են ջնջել պարոն Բաշար Ասադին ցուցակից, պետք է բավական լավ իմանան, որ քաղաքական կարգավորման գործընթացի շրջանակում միայն Սիրիայի ժողովուրդը կարող է որոշել նրա ապագան»,- նշել է պաշտոնյան:
Նշենք, որ Աբդոլահիանը իրանական պատվիրակության անդամ է Վիեննայում Սիրիայի հարցով հանդիպմանը: