|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին հարգելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը՝ չբացառելով մի կուսակցության ընտրվելու հավանականությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ նա հայտնել է, որ ընտրություններում անվտանգությունն ապահովելու հարցում բոլոր տիպի միջոցառումներ ձեռնարկվել են:
Նշելով, որ տնտեսական ներկայիս իրավիճակը 13 տարվա աշխատանքի արդյունք է, Էրդողանն ասել է. «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական իրադարձություններն ու զարգացումները չեն խոչընդոտելու մեզ՝ հասնել 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ մեր նախատեսած նպատակների իրագործմանը»: