|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերին:
Նա նշեց, որ իր՝ «Ազատություն» կուսակցության անդամները կմասնակցեն «Ոչ»-ի քարոզարշավին, հանդիպումներ կունենան հասարակության հետ:
Հարցին, թե ինչո՞ւ չի միանում «Ոչ»-ի միասնական շտաբին, Բագրատյանը պատասխանեց, որ իրենք առաջ են քաշել միայն Սահմանադրության հարցը, բայց ոմանք դրեցին նաև իշխանափոխության, արտահերթ ընտրությունների հարցերը: «Ստացվում է, որ ես գնում եմ, նրանց ջրաղացին ջուր եմ լցնում, ինչի՞ համար: Ես չեմ հասկանում՝ ինչքան պետք է ոչ հեռատես լինել, որպեսզի միանգամից տասը խնդիր դնել: Ընդ որում՝ գիտեն, որ հիմա լուծելի չեն այդ խնդիրները»,- ասաց նա: