|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկու կողմում էլ ծանոթացել են իսկապես խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Այդ մասին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է АПА-ն:
«Մեր նպատակներից մեկը նման տեղեկատվության տրամադրումն է երկու կողմերին։ Մենք երկու կողմում էլ ծանոթացել ենք իսկապես խաղաղություն ցանկացող մարդկանց հետ։ Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, ովքեր Ադրբեջանն իրենց թշնամին չեն համարում: Մեր խնդիրներից մեկը կողմերի մերձեցումն է»,- ասել է նա։