|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել Է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։ Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Միջազգային պահուստների այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն Է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցուցանիշներում։ Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից։ Դրանք մերթ ընդ մերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով և միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։