|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Էստոնիայի պաշտպանության նախարարությունը քննարկում է Իրաք զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը՝ զինվորներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար նախապատրաստելու նպատակով. հայտնում է РИА Новости -ն՝ Postimees թերթին հղումով։
Պարբերականի տվյալներով՝ Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է պատրաստել, որը կարող է հիմք դառնալ զինծառայողներին Իրաք ուղարկելու համար։ Որոշումը պետք է կայացնի երկրի խորհրդարանը։
«Հաշվետվության համաձայն՝ Աֆղանստանում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առաքելության ավարտից հետո Հետախուզական գումարտակի 600 զինծառայողներ անգործ կմանա... Նոր առաքելությանը կօգներ միջազգային հարթակում երկրի ազդեցությունն ամրապնդելուն\",- գրում է թերթը: