|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, իր անդրանիկ նիստն է գումարել, որի ընթացքում հստակեցվել են քարոզարշավի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ ձևավորել է շտաբը, նշանակվել են շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները` Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը, Հովհաննես Հովսեփյանը, Կարեն Կարապետյանը: Թադևոսյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում շտաբի պետը հանձնարարականներ է տվել` աշխատանքներն ըստ ժամանակացույցի կազմակերպելու վերաբերալ և աշխատանքների հստակ ժամանակացույց է սահմանվել։