|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Տեղեկացրել էինք, որ վարպետի ծննդյան օրը նրա հարազատները, ընկերները, ուսանողները նշեցին նրա տան մոտ, որտեղ տեղադրվեց նրա հուշատախտակը:
Լրագրողների հետ զրույցում գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ եթե Սոսը ողջ լիներ, հիմա իրենք միասին պիտի խմեին, նարդի, շախմատ խաղային` լուռ կխաղային: «Այդ հիմա ենք գեղեցիկ խոսքեր ասում նրա մասին, ապրելու ժամանակ խոսքերը պետք չեն` հայացքը, վերաբերմունը հերիք է, խոսքերը հետոյի համար են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հուշատախտակ տեղադրելուն, ապա այն, ըստ Հովսեփյանի, քաղաքի նշաններից մեկն է, որ դեպի հավերժություն է տանում վարպետին: «Ես ավելի շատ նրա կենցաղը գիտեմ, այն, ինչի մասին խոսում ենք` ներկայացնելով նրան չիմացողների, սերունդների համար: Այն, որ Սոս Սարգսյանը լեգենդ է, դա ձեզ համար է, ինձ համար իմ ընկերն է, հարազատը, որի հետ հազար բան ենք կիսել»,- ասաց գրողը: