|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Facebook սոցցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ անվճար տարրական դպրոց է բացելու, որտեղ երեխաներին գրանցելու են դեռ մինչեւ ծնվելը։ Այդ մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում. հայտնում է Лента.ру-ն:
Նշվում է, որ դասերը սկսվելու են երեք տարեկանից։ Դպրոցականներին բժշկական սպասարկում է ցուցաբերվելու մինչեւ 12 տարեկանը։ Հաստատությունը գործելու է կալիֆոռնիական Իսթ Պալո Ալտո քաղաքում։
Դպրոցի առաջին աշակերտները կդառնան կարիքավոր ընտանիքների երեխաները։